Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 08 հունիսի, 2026 թ.

«Տեղ գյուղից մի խումբ բնակիչներ ներխուժել են «Դավթյան Ֆարմս» ընկերություն». Դավիթ Դավթյան

1082
Չորեքշաբթի, 27 հուլիսի, 2022 թ., 19:48
«Տեղ գյուղից մի խումբ բնակիչներ ներխուժել են «Դավթյան Ֆարմս» ընկերություն». Դավիթ Դավթյան

Գյուղատնտես Դավիթ Դավթյանը ահազանգում է. «Տեղեկացնում եմ մեր ընտանիքի, մասնավորապես մեր ընկերության՝ «Դավթյան Ֆարմսի»- ի նկատմամբ իրականացվող անօրինության մասին:
Հուլիսի 21-ին ժամը 11:00-ի սահմաններում Տեղ գյուղից մի խումբ բնակիչներ ներխուժել են «Դավթյան Ֆարմս» ընկերություն, «փակել տնտեսությունը», կանգնեցրել տնտեսության աշխատանքները, տնտեսությանը պատկանող հողերը բաժանել իրար մեջ և տեխնիկայի կիրառմամբ սկսել գյուղատնտեսական աշխատանքներ:
Դեպքի առիթով անմիջապես դիմել ենք ՀՀ ոստիկանություն, Էկոնոմիկայի նախարարություն, ինչպես նաև մարզպետարան:
Մինչ այսօր չունենք հստակ պատասխաններ, ընկերությունը գտնվում է «գրավված» վիճակում, ընկերության բոլոր աշխատանքները կասեցված են:
Հաստատում և հայտարարում եմ ևս մեկ անգամ.
մենք պատրաստ ենք փակել տնտեսությունը, ամբողջ 39.9 հա հողը ետ վերադարձնել համայնքին բացառապես օրենքով սահմանված կարգով:
Պահանջում ենք կառավարությունից ստեղծել աշխատանքային խումբ՝ խնդիրը ուսումնասիրելու և համապատասխան լուծում տալու համար:
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շուտով հանդես կգամ մամուլի ասուլիսով՝ ավելի մանրամասն ներկայացնելու իրավիճակը:
Այդ մասին նախապես կհայտարարեմ: Շնորհակալություն»:

Աղբյուրը`   Դավիթ Դավթյան