Համակարգված թալանում են զբոսաշրջիկներին․ «Իրավունք»
![]() «Իրավունք» թերթը գրում է. «Մինչ իշխանությունը վերամբարձ հայտարարություններ է անում զբոսաշրջությանը զարկ տալու մասին, թերթը բազմաթիվ ահազանգեր է ստանում այս օրերին Հայաստան այցելած զբոսաշրջիկներից ու սփյուռքահայերից, որ բառի բուն իմաստով իրենց թալանում են: Իհարկե, առաջին հերթին բողոքները տաքսիստ-զբոսաշրջիկ անվերջանալի «պատերազմի» մասին է, որտեղ վարորդներն ուղղակի թիվ են «կրակում»: Սա թերևս զբոսաշրջիկների վրա թողնում է կիրառված «բայրաքթարի» ազդեցություն, որից օդը ոչ մի կերպ պաշտպանված չէ: Սակայն, խնդիրը միայն սա չէ, պարզվում է՝ որոշ բանկեր ու տարադրամի փոխանակման կետեր կոնկրետ փող են կորզում նրանցից: Օրինակ, եթե մինչև այսօր մարդիկ կարծում էին, որ մի փոքր վնասված, պատռված կամ ուղղակի ճմրթված գումարը կարելի է փոխել բանկերում, հիմա այն հստակ գումար արժե: Զբոսաշրջիկները ամեն մի փոքր ինչ վնասված եվրոյի կամ դոլարի դիմաց պարտավոր են վճարել ո՛չ ավել, ո՛չ պակաս 500դրամ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
