Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«ՀՀ-ում մարդիկ բացահայտել են, որ իրենց կենսաթոշակային ներդրումները պակասել են». Սուրեն Սահակյան

898
Երեքշաբթի, 26 հուլիսի, 2022 թ., 14:18
«ՀՀ-ում մարդիկ բացահայտել են, որ իրենց կենսաթոշակային ներդրումները պակասել են». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաշխարհային տնտեսությունը ռեցեսիայի սպասում (անկման, աճի բացակայության)։ Դեռ չի սկսվել, բայց մեծ հավանականությամբ աշնանից կսկսի։ Դեռ չսկսած, էս պահին արդեն սնանկացող ներդրումային ֆոնդեր կան։ Հայաստանում մարդիկ բացահայտել են, որ իրենց կենսաթոշակային ներդրումները պակասել են։ Դեռ է՜ն երբ էինք ասում, որ էդ փողերի երեսը մենք չենք տեսնելու։ Ի՞նչ ա նշանակում էդ ամբողջ կենսաթոշակային համակարգը։

Հայաստանի բոլոր աշխատող մարդիկ իրենց եկամտի +/- 5 տոկոսը հավաքում են մի տեղ, հետո տալիս մի մասնավոր ֆոնդի, որն էդ ամբողջ գումարի 60 տոկոսը Հայաստանում ա տոկոսով տալիս (պետությանը, բանկերին ավանդի տեսքով), մնացած 40-ով տարբեր տեղեր ներդրումներ ա անում, իսկ ավելացած փողից իր ծառայության համար եկամուտ ա վերցնում։ Նման ֆոնդերը երկար դիստանցիայում սնանկանալու մի վատ սովորություն ունեն։ Ինչքան էլ էս խրախճանքի կազմակերպիչները պնդեն, որ վերջում սաղ լավ ա լինելու, ես մնում եմ իմ կարծիքին, որ քիչ ա՝ մեր քրտինքով աշխատած փողերի մի զգալի մասը հիմա չենք ծախսում, մեր տնտեսությունը չենք խթանում, քիչ ա, որ մենք մեր փողերը տալիս, հետո տոկոսով ենք հետ վերցնում, քիչ ա, որ էդ փողերի 40 տոկոսը դուրս ա գալիս՝ այլ տնտեսություններ հարստացնելու համար, մի բան էլ՝ վերջում ձեռնունայն ենք մնալու»։

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան