Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«Ֆոնդս կենսաթոշակս մսխում է, այս եռամսյակում կորուստը կազմել է 130%». Սամսոն Գրիգորյան

849
Երկուշաբթի, 25 հուլիսի, 2022 թ., 21:24
«Ֆոնդս կենսաթոշակս մսխում է, այս եռամսյակում կորուստը կազմել է 130%». Սամսոն Գրիգորյան

«Կասեցում» շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆոնդս կենսաթոշակս մսխում ա, այս եռամսյակում կորուստը կազմել է 130%։ Չէ, ճիշտ եմ գրել, ամբողջ իմ և պետության վճարումները՝ գումարած ևս դրա 30 տոկոսը։
Ալոոոո...
Պետությո՛ւն, իշխանությո՛ւն...
Իսկ եթե բորսաների կանխատեսվող անկումը կայանա, կամ լավ, այսպես ևս մի քանի տարի շարունակվի, թոշակառուներին ինչո՞վ եք պահելու։ Ճիշտ է, չեք պահելու, բա ձեր տանձի՞ն ա ընդհանրապես, ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, մի բան անեիր երիտասարդ, տնտեսական գուրուի ուղեղդ աշխատացրա։ Ապագա թոշակառուներդ պոտենցիալ աղքատ, սոված, հիվանդ, անվճարունակ խումբ են դառնալու։
Մի ամբողջ ազգի կուտակումներն արդեն տևական ժամանակ է, մսխվում են, ոչ մեկ տեղից չի շարժվում։
Էսքան կարճ մտածող, էսքան օրվա մի փոր հացի մասին մտածող, թոււււււ»:

Աղբյուրը`   Սամսոն Գրիգորյան