Քերոբյանը հայտարարել է ՌԴ-ի պատճառով երկրորդական պատժամիջոցների մտավախության մասին
![]() Հայաստանի իշխանություններն ուշադիր հետևում են, որպեսզի չհայտնվեն ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ Ռուսաստանին օգնելու հնարավոր փորձերի համար, РБК-ի հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Մենք ուզում ենք այնպես աշխատել, որ դրանից խուսափենք»,- պարզաբանել է նա։ Քերոբյանի խոսքով՝ եվրոպացի ու ամերիկացի գործընկերները հասկացրել են, որ չէին ցանկանա բացասական գործիքներ օգտագործել Հայաստանի նկատմամբ։ Մասնավորապես, հայաստանյան բանկերը Ռուսաստանի ռեզիդենտների նկատմամբ իրականացնում են KYC (know your client) ընթացակարգը, նշել է Քերոբյանը։ «Հաճախորդների սպասարկման առումով նրանք, հավանաբար, չափազանց բյուրոկրատական են այդ հարցում: Բայց մենք հասկանում ենք նրանց։ Նրանք չեն ցանկանում իրենց վրա զգալ երկրորդական պատժամիջոցները։ Եվ հետևաբար, KYC-ն սովորականից մի փոքր ավելի երկար է տևում»,- ասել է նախարարը։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
