Սեղմված բնական գազի մեկ լիտրն ավելի քան 20-30 դրամով թանկացել է․ «Ժողովուրդ»
595
Շաբաթ, 02 ապրիլի, 2022 թ., 10:18
![]() «Սեղմված բնական գազի գինն երեկվանից թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքերով՝ սեղմված բնական գազի մեկ լիտրն ավելի քան 20-30 դրամով թանկացել է: Երեկվա դրությամբ հայաստանյան որոշ գազալցակայաններում սեղմված բնական գազի մեկ լիտրը վաճառվել է 350-360 դրամով: Օրեր առաջ այն արժեցել է 320-330 դրամ: Չի բացառվում, որ սրա հետեւանքով թանկանան նաև ուղևորափոխադրման սակագները: Ավելին, տաքսիների (այսօր տաքսիների մեծ մասը սեղմված բնական գազով է շահագործվում) վարորդների մի հատված, առիթից օգտվելով, թանկացրել են ուղևորափոխադրման վարձը: Տեղեկացնենք, որ ապրիլի 1-ից գազի սակագինը սովորական սպառողների համար բարձրացել է 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ»։ Մանրամասները թերթի այսօրվա համարում: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
