«Նախարարությունը մեզ շնչահեղձ է անում». տնտեսվարողներ. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարտի 15-ից ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա, արգելվել է: Առողջապահության նախարարության որոշումը ոչ միայն ծխողների, այլ նաև տնտեսվարողների մոտ է դժգոհության մեծ ալիք բարձրացրել: «Ժողովուրդ» օրաթերթը, շրջայց կատարելով երևանյան մի շարք սրճարաններ ու ռեստորաններ, որոնք մշտապես ու օրվա տարբեր ժամերի լեփ-լեցուն են լինում, արձանագրեց, որ վերոնշյալ օրենքից հետո դրանք հիմնականում կիսադատարկ էին: Սրճարանների, ռեստորանների անգամ հիմնական (մի քանի տարվա) հաճախորդները հրաժարվում են այցելել այնպիսի վայր, որտեղ մի բաժակ սուրճը մի գլանակ ծխախոտի հետ «վայելել» չեն կարող: «Մոտ 80 տոկոսով պակասել է հաճախորդների թիվը, հետևաբար՝ այդքան անգամ նաև շրջանառությունը: Նախարարությունը, որ իբրև թե մարդկանց առողջության մասին է մտածում, այժմ մեզ շնչահեղձ է անում: Այսպես երկար աշխատել պարզապես հնարավոր չէ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց սրճարաններից մեկի ղեկավարը: Առողջապահության նախարարության ընդունած հերթական օրենքը, փաստորեն, այժմ էլ տնտեսվարողների գլխին է պատուհաս դարձել, որոնք չգիտեն՝ օր օրի նվազող հաճախորդների սիրտն ինչպես շահել: Մեզ հետ զրույցում որոշ ռեստորանատերեր նշեցին, որ պատրաստվում են ինչ-ինչ քայլերի դիմել, օրենքի վերանայման պահանջով գուցե անգամ փողոց դուրս գան»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
