«Ի՞նչ կար չսատկած վագրի տակ». Նարինե Կիրակոսյան
![]() Լրագրող Նարինե Կիրակոսյանի գրառումը. «Ի՞նչ կար չսատկած վագրի տակ Երևանի կենդանաբանական այգու վերաբերյալ տեղեկությունների մասով մի շտապեք, սիրելի՛ ընկերներ։ Վագրի սատկելու վերաբերյալ հակասական տեղեկության տարածումը հուշում է, որ հնարավոր է՝ կենդանաբանական այգու ներկայիս որոշ ներկայացուցիչների կողմից կանխամտածված ապատեղեկատվության խաղ է գնում։ Այգու ներկայիս ղեկավարությունը, ըստ երևույթին, ապատեղեկատվության օպերացիա է մշակել։ Ի լրումն՝ այգու առկա ղեկավարությունը կոնտակտի մեջ չի մտնում ո՛չ Երևանի քաղաքապետարանի, ո՛չ էլ այգու խորհրդի կենդանաբան-մասնագետ անդամների հետ։ Այսօր խորհրդի հանդիպում է նշանակված քաղաքապետարանում։ Խորհրդի անդամները կփորձեն հաշվետվություն պահանջել կենդանիների քանակի, անկման և այլ հարցերի շուրջ։ Այն, ինչ տարածվում է այգու ֆեյսբուքյան էջով և նոր ղեկավարության կողմից, նույնպես իրենց մշակած խաղն է, որը, չի բացառվում, նաև իրավապահ մարմիններին, այսինքն՝ ոստիկանությանը մոլորեցնելու նպատակով է արվում»։ Աղբյուրը` Նարինե Կիրակոսյան |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
