ՀԱՀ խորհրդարանում բռնկված հրդեհը մարվել է երկու օր անց
![]() Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի շենքում կիրակի առավոտյան բռնկված ավերիչ հրդեհն ամբողջությամբ հաջողվել է մարել 2 օր անց՝ հունվարի 4-ին, հայտնել է AFP-ն։ Նշվում է, որ շուրջ 20 հրշեջներ և մի քանի հատուկ մեքենաներ մնում են խորհրդարանի շենքի մոտ՝ իրավիճակը վերահսկելու համար։ Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն շենքն զգալի վնաս է կրել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Ազգային ժողովի դահլիճը, որտեղ նստում է խորհրդարանը, ելույթ է ունենում նախագահը, ամբողջությամբ ավերվել է։ BBC-ի փոխանցմամբ՝ հրկիզման մեջ կասկածվողը ձերբակալվել է։ Դատախազությունը հայտնել է, որ 49-ամյա Զանդիլ Քրիսմաս Մաֆեն իր հետ պայթուցիկ է ունեցել։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել հինգ հոդվածով։ Կասկածյալը հերքում է մեղադրանքը, իսկ նրա փաստաբանը պնդում է, որ Մաֆեն «սխալ նույնականացման» զոհ է դարձել։ |

«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
5609:57
Հորմուզի նեղուցում լցանավ է հրդեհվել
254Երեկ, 21:13
Ցուցարարներն ավերածություններ են կատարել Մարսելի և Լիլի քաղաքապետարաններում
361Երեկ, 19:42
Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
197Երեկ, 17:24
Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
342Երեկ, 16:00
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի
135Երեկ, 11:48
