Ավերվել է Վանի հայկական գերեզմանատունը
![]() Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Վանի և Դիարբեքիրի պատգամավորներ Մուրաթ Սարըսաչը և Հիշյար Օզսոյը Վանի հայկական գերեզմանատան ավերման հարցը բարձրաձայնել են մեջլիսում։ Վանի նահանգի Տուշպա նահանգի Քալեջիք թաղամասում գտնվող հայկական գերեզմանատունը շինարարական տեխնիկայի միջոցով ավերվել է այն անձի կողմից, որը հանդես է եկել որպես տվյալ տարածքի սեփականատեր։ Ընդդիմադիր պատգամավորները դժգոհել են, որ չի իրականացվում կրոնական ու մշակութային շինությունների պետական պատշաճ պահպանություն, ինչի հետևանքով էլ օրինակ ավերվել է Վանի հայկական գերեզմանատունը։ Ընդդիմադիր պատգամավորները, ներկայացնելով ավերված գերեզմանատան լուսանկարները, հարցապնդումով դիմել են Թուրքիայի նախագահի օգնական Ֆուաթ Օքթային ու Մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին, թե արդյո՞ք պետական մարմինները տեղյակ են կատարվածից ու պատմամշակութային արժեքների դեմ ուղղված հարձակումները կանխելու համար որևէ միջոց ձեռնարկվում է թե ոչ: |

«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
46824.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
18923.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
17823.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
63420.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
50019.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
16818.09.2026, 23:42
