Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել

636
Չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ., 10:24
Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ, Գրիգորյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ:

Որոշումների մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գրիգորյանին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գրիգորյանին նշանակել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ»։