Քաղաքական գործչի մեքենայի վրա կրակողը ձերբակալվել է
![]() ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակոց արձակելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 02:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոց է արձակել Երևան քաղաքի Նորք-Մարաշ փողոցում կայանված, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանին պատկանող «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ատոմեքենայի վրա՝ պատճառելով գույքային վնաս: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Նկատի ունենալով, որ Արման Բաբաջանյանի նկատմամբ ոտնձգությունը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը, ուստի անհայտ անձի կողմից քաղաքական գործչի՝ վերջինիս գործունեությունը դիտավորությամբ դադարեցնելու նպատակով իրականացված առերևույթ ոտնձգության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է ևս մեկ քրեական գործ: 2021թ. հունիսի 22-ին որոշում է կայացվել քրեական գործերը միացնելու և մեկ վարույթում շարունակելու վերաբերյալ: Վերոնշյալ հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 44–ամյա բնակիչը: Նախաքննությունը շարունակվում է: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
