«Անկարան ու Վաշինգթոնը չունեն անլուծելի խնդիրներ». կայացել է Բայդենի ու Էրդողանի առաջին հանդիպումը
686
Երեքշաբթի, 15 հունիսի, 2021 թ., 00:00
![]() Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում այսօր կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի առաջին հանդիպումը, որը տևել է մոտ 50 րոպե: Կողմերը բանակցությունների են գնացել պատվիրակությունների կազմի հետ միասին: Հանդիպումը կազմակերպվել էր մամուլի համար փակ ձևաչափով: Հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ C-400-ների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է մնացել, ինչի մասին ինքը հայտնել է Բայդենին: «Ես նաև հայտնեցի այն քայլերի մասին, որոնք մենք կարող ենք համատեղ անել պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- ասել է Էրդողանը: Նա նաև շեշտել է, թե Անկարան ու Վաշինգթոնը չունեն անլուծելի խնդիրներ և պետք է շարունակեն երկխոսությունը: ![]() |

«Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ»․ ՀՅԴ ԳՄ
100Երեկ, 13:06
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
97Երեկ, 11:36
Թերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը տուգանվել է
114Երեկ, 11:12
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ)
13721.07.2026, 16:12
Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
13621.07.2026, 15:36
Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15721.07.2026, 14:30

