Էրդողանը Բայդենի հետ հանդիպմանը պատրաստվում է բարձրացնել նաև ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի C-400-ի հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը: «Ռուսաստանը Թուրքիայի հետ տարաձայնություններ ունի որոշ հարցերում, ուստի հետաքրքիր հնարավորություն կլինի նրա (Բայդենի) համար՝ Էրդողանի հետ համեմատել ՌԴ-ի դիտարկումները»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սալիվանը։ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները կանդրադառնան նաև երկկողմ հարաբերություններին, Սիրիային, Լիբիային, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանին: Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ բարձրացնելու է նաև Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, գրում է Reuters-ը: «Մենք պետք է քննարկենք Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները»,- Ստամբուլի օդանավակայանում Էրդողանն ասել է լրագրողներին։ «Նման դիրքորոշումը մի հարցի շուրջ, որը ոչ մի ընդհանուր բան չունի ՆԱՏՕ-ի հետ, անհանգստացնում է մեզ։ Անհնար է շարունակել առանց այդ մասին Բայդենին հիշեցնելու»,- հավելել է Էրդողանը։ |

«ՔՊ-ի «արժեհամակարգում» մարդն առ ոչինչ է․ 3 նախարարն էլ ունեն 0 պատասխանատվություն»․ Արեգ Սավգուլյան
917:24
«Ինչի համար երդվել եք, տապալել եք․ գնում եք նույնը երդվելո՞ւ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
2217:18
«Եթե ՔՊ-ն ասում է, որ մենք չենք կարող խորհրդարանում իրենց նեղություն տալ՝ ինչո՞ւ են այդքան խառնվել»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
5017:12
«Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը»․ Րաֆֆի Հովհաննիսյան
5517:00
«Օրտեգան հանել է դիմակը, իսկ Փաշինյանի համակարգին այն դեռ անհրաժեշտ է»․ Դավիթ Անանյան
6216:54
«Ընտրություններից հետո ընդդիմությունը պետք է պատասխաներ 2 հարցի»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
7616:42
