Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները հանձնարարել են Մուրադովին. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի ուղղություններով ադրբեջանական ներխուժումից հետո մեկնարկած բանակցություններն այսօր կշարունակվեն: Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանն ընդգծեց, որ բանակցությունների համար ամենալավ ժամանակը հայկական կողմը կորցրել է: «Մենք պետք է հենց առաջին օրն անպայման կա՛մ ձերբակալեինք, կա՛մ գերեվարեինք, կա՛մ ոչնչացնեինք այն անձանց, որոնք համարձակվել են հատել ՀՀ պետական սահմանը: Եթե մենք թույլ ենք տալիս, որ այն անձինք, որոնք հատել են պետական սահմանը, նույն օրը չձերբակալվեն, ապա վտանգում ենք մեր սեփականությունը»,– նշեց նա: Բորիս Ավագյանի խոսքով՝ Դատախազությունը պետք է տա շատ հարցերի պատասխաններ: «Սա պետք է քննել այն քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է Գլխավոր դատախազության կողմից իմ հայտարարությունից հետո, երբ ասացի, որ պետք է հարուցվի քրեական գործ՝ ապօրինի պետական սահմանը հատելու վերաբերյալ»,– հավելեց նա: Դիտարկմանը՝ ինչու են բանակցություններն իրականացվում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, Բորիս Ավագյանն ընդգծեց. «Ռուստամ Մուրադովը ՌԴ զինվորական օկրուգի հրամանատարի առաջին տեղակալն է: ՌԴ հարավային զինվորական օկրուգը Ռոստովից մինչև Սիրիա է, և 102-րդ ռազմաբազան էլ է մտնում այդ օկրուգի մեջ: Նա՝ որպես խաղաղապահ ուժերի ղեկավար, գործուղված է եղել վեց ամսով, հիմա նրա գործուղումը երկարացրել են, սակայն նա նաև պաշտոն ունի: Քանի որ նրա ղեկավարը եկել էր Հայաստան, բանակցել նախարարի հետ, դրանից հետո Մուրադովին հանձնարարություն էր տրվել այդ հարցով որպես միջնորդ ռուսական կողմը ներկայացնի հենց գեներալ Մուրադովը»: Հավելենք, որ բանակցությունները կշարունակվեն այսօր»: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։ |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
