Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

Դավիթ Հարությունյանը՝ «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին

215
Շաբաթ, 15 մայիսի, 2021 թ., 14:30
Դավիթ Հարությունյանը՝ «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին

«Եթե արտահերթ ընտրությունները կայանան, հաջորդ խորհրդարանում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա կկազմե՞ք»,- այսօր՝ «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրման արարողությունից հետո, դիմելով դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանին, հարցրեց լրագրողը։

«Մենք պատրաստ ենք կոալիցիա կազմել ցանկացած առողջ ուժի հետ, որը հետապնդում է նույն նպատակը՝ անվտանգ դարձնել Հայաստանը և զարգացնել այն։ Թե ում հետ կկազմենք կոալիցիա, կախված է ընտրությունների արդյունքից։ Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ մենք չունենք քաղաքական ամբիցիաներ»,- պատասխանեց Հարությունյանը։