Ավստրիան պատրաստ է հարթակ տրամադրել Պուտին-Բայդեն հանդիպման համար
![]() Ավստրիան միշտ պատրաստ է հարթակ տրամադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հնարավոր հանդիպման անցկացման համար, եթե կողմերը որոշեն հանդիպում անցկացնել այդ երկրի տարածքում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ավստրիայի ԱԳՆ-ը։ Ինչպես հայտնել են Սպիտակ տանը և Կրեմլում, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը երեքշաբթի հեռախոսով քննարկել են առաջիկա ամիսներին անձնական հանդիպման հնարավորությունը: «Նման գագաթնաժողով անցկացնելու, ինչպես նաև դրա անցկացման վայրի ու ժամանակի մասին որոշումը կայացնելու են 2 երկրները։ Ավստրիան, իհարկե, միշտ կլինի բոլոր տեսակի բարձր մակարդակի բանակցությունների մասնակիցների տրամադրության տակ»,- նշել է Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցի, թե պատրաստ է արդյոք իր երկիրը դառնալ գագաթնաժողովի անցկացման վայր՝ հաշվի առնելով, որ Վիեննան նախկինում նման հանդիպման համար իր հարթակն է առաջարկել։ |

Թրամփն առաջարկել է Խաղաղ օվկիանոսը վերանվանել իր անունով
10912:30
«Համաձայն եմ, ժամանակն է, որ Ուկրաինան նոր առաջնորդ ունենա». Մասկ
11210:07
«Երբևէ ԱՄՆ-ն չի ունեցել Թրամփի նման խայտառակ նախագահ»․ Արթուր Սաքունց
11109:12
«ԱՄՆ-ում դավաճանին մահապատժի են ենթարկում, մեր դեպքում դավաճանի կոչումը հասարակ քֆուրին հավասարեցված բառ է»․ Արամայիս Աղաբեկյան
18402:06
«Փաշինյանը փորձում է մեզ հարմարեցնել ադրբեջանական վասալիտետի ստորացուցիչ պայմաններին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
13501:12
«Ո՞նց կարող է ընդդիմադիրների ելույթը պատերազմի հանգեցնել․ աշխարհի մակարդակով աբսուրդ մեղադրանք է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
13800:24
