Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ Սեյրան Օհանյանը դեռ հիվանդանոցում է
![]() Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հերթական անգամ հետաձգվեց։ Դատավոր ԱննաԴանիբեկյանը հայտարարեց, որ մարտի 15-ին դատարան է ստացվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումը, որով վերջինը հայտնել է, որ իր պաշտպանյալը դեռևս հիվանդանոցում է և չի կարող մասնակցել դատական նիստին։ Նիստին ներկա չէր նաև Ռոբերտ Քոչարյանը։ Պաշտպանը հայտնեց, որ Սեյրան Օհանյանի՝ հիվանդանոցում լինելու մասին իմանալով՝ խորհուրդ է տվել Ռոբերտ Քոչարյանին նիստին չներկայանալ, քանի որ արդեն իսկ դատավարության մասնակիցներից մեկի բացակայության պայմաններում նիստը չէր կարող կայանալ։ Արամ Վարդևանյանը նաև հայտնեց, որ հաջորդ երեքշաբթի Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
