Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Երբևիցե որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր». Վիտալի Բալասանյան

1686
Շաբաթ, 13 մարտի, 2021 թ., 11:20
«Երբևիցե որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր». Վիտալի Բալասանյան

«Երբևիցե որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր. Արցախն ունեցել է, կա և ունենալու է ԶՈւ: Պաշտպանության բանակի կառուցվածքային փոփոխությունների մասին խոսելիս նկատի ունենք ավելի մոբիլ, ավելի մարտունակ զորք. յուրաքանչյուր զինծառայող պետք է լինի կռվող, մարտիկ: Մենք արդեն սկսել ենք պայմանագրային հիմունքներով համալրել մեր զորամասերը, տեմպը նորմալ է, պլանավորվածից ավելի լավ»,- այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։