Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«Տավուշում էինք. տեղի են ունենում անհասկանալի գործընթացներ». Վարուժան Գեղամյան

1179
Երկուշաբթի, 08 մարտի, 2021 թ., 19:00
«Տավուշում էինք. տեղի են ունենում անհասկանալի գործընթացներ». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Տավուշում էինք: Եղանք մի քանի համայնքներում:
Այստեղ իրավիճակը միանշանակ չէ: Ինձ համար ակնհայտ է այն, որ տեղի են ունենում որոշ գործընթացներ, որոնք, սակայն, դեռ անհասկանալի են թե՛ տեղացիների համար, թե՛ ընդհանրապես: Սա ինքնին մեծ խնդիր է:
Տխուրն այն է, որ բնակիչներից շատերի մոտ տարածված են ադրբեջանական և թուրքական քարոզչությանը բնորոշ թեզեր, որոնք քայքայում են մեր հանրության դիմադրողականությունը: Այդ քարոզչության գագաթնակետն է «Արցախը թուրքինն է, էս հողն էլ ադրբեջանցունն է» ոճի պարտվողական թեզը, որն ակտիվ տարածվում է հայտնի շրջանակների կողմից:
Այս պարտվողական քարոզչության շարունակման դեպքում ոչ միայն Սյունիքի կորուստն է ժամանակի հարց, այլև Տավուշինը ևս:
Այցի ընթացքում հասցրեցինք լինել նաև մի շարք յուրահատուկ վայրերում: Դրանցից մեկը այս հինավուրց դիտաշտարակն է, որը գտնվում է Վերին Ոսկեպարում: Նրանք, ովքեր գիտեն այս տեղանքի պատմությունը, գիտեն, թե ինչ կարգավիճակ ունի այս հատվածը»: