Վրաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության ձևաչափ է առաջարկել
![]() Մարտի 3-ին՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ, Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հանդես է եկել Հարավային Կովկասի 3 երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ինտենսիվ համագործակցության հաստատման նախաձեռնությամբ: «Մենք մեր հարևաններին տրամադրում ենք քաղաք Թբիլիսին՝ որպես երկխոսության համար հարթակ»,- հայտարարել է վրացի նախարարը՝ պարզաբանելով, որ նկատի ունի հարաբերությունների կարգավորումը՝ ուղղված տնտեսության, բիզնեսի և մշակույթի ոլորտներում զարգացմանը: «Առաջին հերթին խոսքը Հարավային Կովկասի 3 երկրների մասին է»,- նշել է Վրաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Զալկալիանիի խոսքով՝ 3 երկրները պետք է «իրենք հոգ տանեն տարածաշրջանի մասին»։ «Ո՞վ, եթե ոչ մենք՝ հարավկովկասյան 3 երկրները, պետք է որոշենք մեր տարածաշրջանի ճակատագիրն ու ապագան։ Դրա համար էլ մենք առաջարկում ենք հավաքվել և այս ձևաչափի շրջանակներում սկսել քննարկումը»,- ասել է Զալկալիանին։ |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
