Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

Թուրքիան 2-րդ անգամ դատապարտել է Փաշինյանի դեմ բողոքի ակցիաները

1415
Հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ., 21:20
Թուրքիան 2-րդ անգամ դատապարտել է Փաշինյանի դեմ բողոքի ակցիաները

Հեղաշրջումները միշտ խախտել են ժողովրդավարական գործընթացներն ու քաոս ստեղծել, Twitter-ում հայտարարել Է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը:
«Մենք դատապարտում ենք Հայաստանում պետական հեղաշրջման փորձը։ Հեղաշրջումները միշտ խախտել են ժողովրդավարական գործընթացներն ու քաոս ստեղծել։ Մենք կոչ ենք անում շուտափույթ կերպով կարգավորել իրավիճակը Հայաստանում»,- հայտարարել է մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ իր երկիրը վճռականորեն դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը: Նա նշել է, որ Անկարան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանության բռնազավթման փորձերին։