«Մենք դատապարտում ենք հեղաշրջման փորձը Հայաստանում»․ Չավուշօղլու
999
Հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ., 15:55
![]() Թուրքիան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես հեղաշրջման փորձ և վճռականորեն դատապարտում այն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Աշխարհում որտեղ էլ, որ հեղաշրջում տեղի ունենա, մենք այն դատապարտում ենք։ Մենք նաև վճռականորեն դատապարտում ենք այս փորձը (Հայաստանում)։ Կարելի է քննադատել, պահանջել կառավարության հրաժարականը, դա նորմալ է։ Ոչ միայն բանակի միջոցով կառավարության տապալումը, այլ նույնիսկ նրա կողմից կոչն անընդունելի է»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Բուդապեշտում։ Ավելի վաղ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Փաշինյանը տեղեկացրել է, որ պաշտոնից ազատել է գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: |

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
170Երեկ, 21:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
292Երեկ, 16:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
273Երեկ, 15:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
287Երեկ, 15:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
191Երեկ, 14:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
294Երեկ, 14:43
