Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել

801
Հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ., 12:45
Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել

Արցախի նախագահը հայտարարություն է տարածել. «Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով:
Այս պահին գտնվելով Երևանում՝ Ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում»: