Ինչո՞վ է պայմանավորված դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումը. «Ժողովուրդ»
Հայկական դրամը շարունակում է արժեզրկված մնալ. ՀՀ առևտրային բանկերում երեկվա դրությամբ ամերիկյան դոլարի առքի առավելագույն գինը 524-525 դրամ է, վաճառքինը՝ 529 դրամ: Զգալի բարձրացել է նաևեվրոյի փոխարժեքը. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ եվրոյի առքի առավելագույն գինը ՀՀ բանկերում երեկ 635-636 դրամ է եղել, իսկ վաճառքինը՝ 646-647 դրամ։ Իսկ մինչև պատերազմի ավարտը՝ նոյեմբերի սկիզբ, դոլար հնարավոր էր գնել 495 դրամով, բայց հետպատերազմյան շրջանում դոլարը թանկացել է շուրջ 30 դրամով։ Հայաստանում, դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումը մասնագետները կապում են այդ շուկայում առաջացած դեֆիցիտի հետ. մարդիկ իրենց դրամային խնայողությունները դոլարի են վերածում։ Բայց դոլարի փոխարժեքի բարձրացումն իր ազդեցությունն է թողել Հայաստան ներկրվող բենզինի շուկայի վրա. «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 390 դրամով, իսկ «Պրեմիումը»՝ 410 դրամով: Բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունից, անդրադառնալով բենզինի թանկացմանը, «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել են. «Մեզանից չէ կախված, ընդհանուր շուկայի արժեքները փոխվում են, և մենք նոր արժեքներն ենք ներկայացնում: Այո՛, նաև կապ ունի դոլարի փոխարժեքի բարձրացման հետ»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
4918:48«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սննկացման գործընթացին. «Ժողովուրդ»
22809:24Բալթիմորի կամրջի փլուզումն ԱՄՆ-ում 81 մլրդ դոլարի առևտրային ճգնաժամ է առաջացրել (լուսանկար)
759Երեկ, 14:36Crocus City Hall-ը գրավադրված է «Գազպրոմբանկ»-ում
614Երեկ, 13:484 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման հարց «Գազպրոմ Արմենիա»-ն չի քննարկել
689Երեկ, 00:06«Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը Բելառուս արգելվել է
94625.03.2024, 22:06