Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններից հետո կրկին սահել են դահուկներով

1419
Երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ., 20:20
Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններից հետո կրկին սահել են դահուկներով

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններից հետո դահուկներով սահել են Կրասնայա Պոլյանայում:
Լանջերից մեկի վրա նախագահները հասել են ձնագնացներով։ Լուկաշենկոն առաջ է անցել և առաջինը տեղ հասել։ Բայց վայրէջքի ժամանակ առաջինը եղել է Պուտինը։ Պետությունների ղեկավարները դահուկներով սահելիս ողջունել են հանգստացողներին:
Լուկաշենկոն մի քանի օր առաջ ժամանել էր ՌԴ՝ Ռուսաստանի իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար։ Պուտինը Սոչիում կայացած հանդիպման ժամանակ իր գործընկերոջը հրավիրել է դահուկներով սահելու՝ «աշխատանքային ժամերից հետո հանգստանալու»:
ՌԴ-ի և Բելառուսի ղեկավարները դահուկներով սահել են նաև 2019 թվականին։ Այդ ժամանակ նրանց հետ եղել է Բելառուսի նախագահի կրտսեր որդին՝ Կոլյա Լուկաշենկոն: