Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

ՌԴ ԱԳՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

1234
Հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ., 18:50
ՌԴ ԱԳՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն իրավիճակը պահպանվում է, հրադադարի խախտումներ չեն արձանագրվել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին օրերին մնում է կայուն։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները վերահսկում են իրավիճակը․․․ նրանք շարունակում են մաքրել տեղանքը պայթյունավտանգ առարկաներից և ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Զախարովան։