Լեզվի հարցը միայն հանրաքվեով․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ԱԺ-ում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Սա նշանակում է թույլատրել, որ փաստաթղթաշրջանառության ժամանակ հայերենից բացի կիրառվի ռուսերենը։ Երեկ ԱՀ որոշ պաշտոնյաներ, բարձրացած աղմուկին ի պատասխան, պարզաբանումներ ներկայացրին՝ ասելով, որ նախաձեռնությունը պայմանավորված է Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությամբ, Ռուսաստանի հետ հաղորդակցության խնդիրներին իրավական լուծում տալու անհրաժեշտությամբ, և ռուսերենը պետական լեզու չի դառնալու: Արցախյան մեր աղբյուրները կարծում են, որ եթե հնարավոր լիներ ռուսերենն օրենսդրական փոփոխությամբ պետական լեզու դարձնել, Արայիկ Հարությունյանը ռուսական կողմին հաճոյանալու համար առանց վարանելու կգնար նաև այդ քայլին։ Բայց խնդիրն այն է, որ Սահմանադրությամբ հաստատված է հայերենը՝ որպես Արցախի պետական լեզու, ուստի ցանկացած փոփոխության համար հարկավոր է սահմանադրական փոփոխություն անել, այս դեպքում՝ հանրաքվե իրականացնել։ Մինչդեռ կապիտուլյացիայից հետո իշխանական քարոզչամեքենան հետևողականորեն տարածում է այն թեզը, թե այս իրավիճակում Արցախում հնարավոր չէ քվեարկություն կազմակերպել։ Եթե լեզվի համար հանրաքվե անեն, կառաջանա նաև արտահերթ ընտրությունների հարցը»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
