Ադրբեջանական ԶԼՄ-ների անդրադարձը Սերժ Սարգսյանի հարցազրույցին
![]() Ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին և մեջբերումներ կատարել։ Լրատվամիջոցը գրում է՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր չէ որևէ բարձր պաշտոն զբաղեցնել Հայաստանում։ Այս մասին նա ասել է ArmNews-ին տված հարցազրույցում։ «Համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը պետական համակարգի բարձր պաշտոններում։ Շատերը կասեն, որ 2015-ին էլ նույն բանն եմ ասել, սակայն վարչապետ եմ դարձել, բայց դա առանձին հարցազրույցի թեմա է»,- ասել է Սարգսյանը։ Նրա խոսքով՝ ինքը ոչ մի պարագայում բարձր պաշտոն չի զբաղեցնելու Հայաստանում, սակայն պատրաստ է լինել ցանկացած լուրջ բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական։ Սակայն դա չի նշանակում, որ նա մտադիր է հեռանալ ակտիվ քաղաքականությունից, կամ նրա գլխավորած ՀՀԿ-ը կկորցնի իր ազդեցությունը քաղաքական դաշտում։ «Հակառակը, ես էլ եմ լինելու ակտիվ, ՀՀԿ-ն էլ լինելու է էլ ավելի ակտիվ։ Եվ եթե ընտրություններ լինեն առանց կապիտուլյանտի, մենք կմասնակցենք»,- ասել է նա։ Նա նաև թերահավատորեն է վերաբերվում իշխող թիմի այն հավաստիացումներին, թե պատրաստ են անցկացնել արդար արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ըստ Սարգսյանի՝ մի ամբողջ պատերազմ կեղծած մարդկանց համար ոչինչ չարժե ընտրությունների արդյունքները կեղծելը»։ |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
