Գերիների փոխանակման հայկական ցուցակում 140-ից ավելի անուն կա․ #РБК
![]() Գերիների փոխանակումը հրադադարի մասին համաձայնագրի կետերից մեկն է։ Բաքուն պնդում է, որ ձերբակալված անձինք փոխանակման ենթակա չեն, քանի որ նրանց մեջ կան նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածներ և տարբեր հոդվածներով մեղադրվողներ։ Գրում է РБК-ն։ Նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի 8-րդ կետի համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում իրականացնեին: Ադրբեջանը ստացել է իր բոլոր ռազմագերիներին. դա հաստատում են ինչպես հակամարտության կողմերը, այնպես էլ Ռուսաստանը։ Սակայն փոխանակման հայկական ցուցակում նախկինի պես ավելի քան 140 անուն կա, РБК-ին հայտնել է ռուսական դիվանագիտական աղբյուրը և հաստատել հայկական կողմի իրազեկ զրուցակիցը: Հայաստանի ԱԳՆ-ը գերիների ճշգրիտ թիվն, ի պատասխան РБК-ի հարցման, չի հայտնել՝ վկայակոչելով տեղեկատվության փակ բնույթը: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
