Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիայում 12 ԴԱԻՇ գրոհային է ձերբակալվել

1435
Հինգշաբթի, 28 հունվարի, 2021 թ., 01:40
Թուրքիայում 12 ԴԱԻՇ գրոհային է ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 12 գրոհային, որոնց թվում եղել է Ռուսաստանի 5 քաղաքացի: Այս մասին հաղորդում է ТАСС-ը։
«2020 թվականի դեկտեմբերի 31-ին ձերբակալվել է 12 մարդ, որոնք փորձել են անօրինական ճանապարհով Սիրիայից անցնել Թուրքիա, նրանց տեղափոխել են Ռեյհանլի քաղաքի շրջանային ոստիկանության բաժանմունք։ Պարզվել է, որ նրանցից 5–ը Ռուսաստանի, 4–ը՝ Ուզբեկստանի, 3-ը՝ Ղրղզստանի քաղաքացիներ են։ Նրանք բոլորը ԻՊ ահաբեկիչներ են»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ: