Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ռուս խաղաղապահները հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում Արցախում

948
Երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ., 11:10
Ռուս խաղաղապահները հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում Արցախում

Ռուս զինծառայողներն Արցախում դիտորդական դիրքերում ծառայության ժամանակ հակաահաբեկչության կանոնավոր վարժանքներ են անցկացնում: Հաղորդում է ՌԴ ՊՆ-ը։
«Տագնապ» ազդանշանի ժամանակ գործողություններ վարելիս խաղաղապահները մշակում են դիրքավորման, դիրքերը պաշտպանելու, ինչպես նաև երթևեկությունը դադարեցնելու նպատակով մայրուղին փակելու գործողություններ:
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու համար:
Բացի այդ, ենթակառուցվածքը ներառում է հարմարավետ բնակելի մոդուլներ, որոնք համալրված են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով, սպասքով, էլեկտրական սարքերով, ջեռուցման և օդորակման համակարգերով: