Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն

1366
Շաբաթ, 23 հունվարի, 2021 թ., 13:00
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն

Հունվարի 22-ի որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն։ Զինծառայողների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Երեկ որոնողական աշխատանքներն իրականացվել էին Վարանդայի, Բերձորից հարավ՝ Իշխանաձոր-Այգեհովիտ և Որոտանի ուղղություններով։