Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

Քոչարյանի և մյուսների գործով դատախազները վարույթից չեն հեռացվի

1073
Ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ., 13:35
Քոչարյանի և մյուսների գործով դատախազները վարույթից չեն հեռացվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազներին վարույթից հեռացնելու պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը: «Դատարանը որոշեց՝ պաշտպանների կողմից մեղադրողներ Արթուր Դավթյանին, Պետրոս Պետրոսյանին և Գևորգ Բաղդասարյանին հայտնված բացարկները մերժել: Որոշումը ենթակա չէ բողոքարկման»,- հայտարարեց Աննա Դանիբեկյանը: