Արցախում նոր նախարարություն կստեղծվի
![]() Արցախում նախատեսում են արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: Այս տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: «Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանի ներկայացմամբ՝ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել՝ ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ այդմ՝ առաջարկվում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր նաև «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում: Նախագծով՝ նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանվելու է 1 տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո»,- հայտնում են Արցախի Ազգային ժողովից՝ հավելելով, որ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ օրինագծերը կընդգրկվեն Արցախի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում: |

Թրամփն առաջարկել է Խաղաղ օվկիանոսը վերանվանել իր անունով
10912:30
«Համաձայն եմ, ժամանակն է, որ Ուկրաինան նոր առաջնորդ ունենա». Մասկ
11210:07
«Երբևէ ԱՄՆ-ն չի ունեցել Թրամփի նման խայտառակ նախագահ»․ Արթուր Սաքունց
11109:12
«ԱՄՆ-ում դավաճանին մահապատժի են ենթարկում, մեր դեպքում դավաճանի կոչումը հասարակ քֆուրին հավասարեցված բառ է»․ Արամայիս Աղաբեկյան
18402:06
«Փաշինյանը փորձում է մեզ հարմարեցնել ադրբեջանական վասալիտետի ստորացուցիչ պայմաններին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
13501:12
«Ո՞նց կարող է ընդդիմադիրների ելույթը պատերազմի հանգեցնել․ աշխարհի մակարդակով աբսուրդ մեղադրանք է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
13800:24
