Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մեկ օրում ևս 87 մարդ է վերադարձել Արցախ

953
Ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ., 10:50
Մեկ օրում ևս 87 մարդ է վերադարձել Արցախ

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող մարդկանց հերթական շարասյունն են ուղեկցել, հաղորդում է ՌԴ ՊՆ-ը։

«Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 87 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 50 390 մարդ։