Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

1 օրում 114 մարդ է վերադարձել Արցախ

1229
Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 15:05
1 օրում 114 մարդ է վերադարձել Արցախ

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող մարդկանց հերթական շարասյունն են ուղեկցել, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

«Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 114 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 50 116 մարդ։