Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 05 մարտի, 2021 թ.

«Նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման պետական ծրագիրը». Արայիկ Հարությունյան

1391
Կիրակի, 17 հունվարի, 2021 թ., 16:25
«Նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման պետական ծրագիրը». Արայիկ Հարությունյան

ԱՀ ախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացում է. «Հետպատերազմյան այս շրջանում սոցիալական հսկայական բեռ է ավելացել պետության ուսերին, ինչը ստիպում է բազմաթիվ սոցիալ-տնտեսական ծրագրերի ուղղությամբ որոշակի սահմանափակումներ նախատեսել: Սակայն կրթության և, հատկապես, առողջապահության ոլորտներում մեր նախապես որդեգրած քաղաքականությունը զգալի փոփոխությունների չի ենթարկվի՝ պայմանավորված դրանց ռազմավարական նշանակությամբ:
Մասնավորապես, իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը, որի միջոցով բազմաթիվ ընտանիքներում մանուկներ կծնվեն:
Մեզ համար ճակատագրական այս շրջափուլն ունի իր հրամայականը՝ հայոց օջախներում պետք է լսվի նորածնի ճիչը՝ որպես մեր ազգի ու Հայրենիքի հավերժականության առհավատչյա»: