Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Պեսկովը պարզաբանել է, թե ինչու Պուտինը չի պատմում իր ընտանիքի մասին

1023
Երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ., 15:10
Պեսկովը պարզաբանել է, թե ինչու Պուտինը չի պատմում իր ընտանիքի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, թե ինչու Վլադիմիր Պուտինը հանրությանը չի պատմում իր ընտանիքի մասին:

«Այո՛, նա դուստրեր ունի։ Ովքե՞ր են նրանք։ Այո՛, նա նախընտրում է այդ թեման չմտցնել հանրային դաշտ։ Եվ նա բազմիցս բացատրել է, թե ինչու: Շատերը դրան ըմբռնումով են մոտենում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ռուսաստանի առաջնորդը հույս ունի, որ մարդիկ ըմբռնումով են մոտենում իր անձնական կյանքին։

Մամուլի քարտուղարը հավելել է նաև, որ երբ ժողովուրդը քվեարկում է նախագահի օգտին, այն վկայում է նախագահի աջակցության մակարդակի մասին, «համապատասխանաբար պարզ է դառնում, որ մարդիկ իրավունք են տալիս նախագահին ունենալ անձնական տարածք»: