«Քարտեզի հրապարակումից հետո թուրքերն ավելի են առաջ եկել, նոր վիրավորներ ու գերիներ ունենք». Հայկ Խանումյան
![]() ՌԴ ՊՆ-ի կողմից խաղաղապահների տեղակայման նոր քարտեզի հրապարակումից հետո թուրքերն ավելի են առաջ եկել, այդ թվում՝ Շուշիի շրջանում, այս մասին Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի գրառման մեկնաբանության մեջ հայտնել է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը։ «Նոր վիրավորներ ունենք և առնվազն 9 գերի։ Թշնամին օգտագործում է ականանետ և հետախուզական ԱԹՍ։ Ռուսների հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, ակտիվ աշխատանքային հարաբերություններ ունենք, քեզ ու այլ մտահոգ անձանց խորհուրդ կտամ դրա հետ կապված չանհանգստանալ»,- պատասխանել է Խանումյանը։ Նշենք, որ Ռուբենյանը խորհուրդ էր տվել գնալ ու հիմա էլ շնորհակալական միտինգ կազմակերպել ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնակայանի առջև: Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ը նոր քարտեզ էր հրապարակել, ըստ որի, Հին Թաղերն ու Խծաբերդը խաղաղապահների վերահսկողության տակ են, մինչդեռ Փաշինյանը հայտարարել էր, որ դրանք ադրբեջանական վերահսկողության տակ են անցել: |

17-ամյա տղան բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
9310:36
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով գյուղեր են տարհանվում (տեսանյութ)
228Երեկ, 14:52
Սևանի հանգստյան գոտու տարածքում երիտասարդի մարմին է հայտնաբերվել
138Երեկ, 13:30
Իրանը հայտնել է Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին հարվածելու մասին (տեսանյութ)
388Երեկ, 10:51
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
269Երեկ, 09:16
Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենա է գլորվել ձորը. ԵԿՄ-ի անդամը մահացել է
225Երեկ, 01:18

