«Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների վերահսկողության ներքո». Փաշինյան
![]() Ինչպես հայտնել ենք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում նա մասնավորապես ասաց. «Երեկվանից մենք որոշակի լարվածություններ ունենք Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին: Ուզում եմ ձեզ տեղեկացնել իրադրության ու որոշակի որոշումների վերաբերյալ: Նախ Արցախի Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում երեկ մեր դիրքերը հարձակման են ենթարկվել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, որոշ տեղեկությունների համաձայն՝ մասնակցություն են ունեցել նաև թուրքական հատուկ նշանակության ջոկատներ: Հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռևս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում և գրոհ է տեղի ունեցել: Մեր Զինված ուժերի, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի են բռնվել, դիմադրություն են ցույց տվել: Մենք ունենք առնվազն 6 վիրավոր, կան այլ տուժածներ, որոնց վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է: Անկախ ռուս խաղաղապահների ներկայությունից, ադրբեջանական ուժերի երեկվա գործողությունները միանշանակ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների խախտում են և այսօր Արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությամբ հստակ արձանագրել է դա: Ի՞նչն է հապաղման պատճառը, որ հարձակման պահին խաղաղապահները տեղակայված չեն եղել այնտեղ, դա առանձին քննարկման և վերլուծության նյութ է, բայց այս պահին ամենակարևորն այն է, որ խաղաղապահները բավական շոշափելի ուժերով մուտք են գործել տարածք, որը պիտի բացառի ադրբեջանական ուժերի հետագա առաջխաղացումը: Իհարկե, Պաշտպանության բանակի ուժերը նույնպես ներկա են այնտեղ, բայց խաղաղապահների ներկայությունը վստահություն է տալիս, որ այնտեղ հնարավոր կլինի որոշակի կայունություն պահպանել»: |

«Միլիարդները մսխեցին, 8 տարում մի հատ մետրոյի կայարան չկարողացան սարքել». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
920:12
Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են իրականացրել Իջևանում. կա ձերբակալված
7219:48
«Մարտի 1-ի գործը չեն բացահայտում, որովհետև ամեն անգամ դուրս են գալիս իրենց հետքի վրա». Իշխան Սաղաթելյան
4619:18
«Հայ կանա′յք, դուք չամաչեցի՞ք, որ գնացիք դրա ընտրարշավին». ապարանցի կին (տեսանյութ)
8619:12
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աջափնյակում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8019:06
«Դպրոցը դարձնում ենք ներքաղաքական դարբնոց»․ Թաթուլ Հակոբյան
6818:54
