Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

Նիսի քաղաքապետը հանձնարարել է փակել բոլոր տաճարները

786
Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 14:40
Նիսի քաղաքապետը հանձնարարել է փակել բոլոր տաճարները

Բոլոր եկեղեցիներն ու պաշտամունքի վայրերը Ֆրանսիայի Նիս քաղաքում կփակվեն ու կլինեն տեսահսկման տակ։ Այս մասին հայտարարել է Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին՝ BFM հեռուստաալիքի եթերում։

«Ես կարգադրել եմ կապ պահպանել մեր քաղաքի հոգևորականների հետ, որպեսզի քաղաքի բոլոր եկեղեցիները տեսահսկվեն և փակվեն»,- ասել է Էստրոզին:

Ավելի վաղ հայտնել էինք Նիսի Նոտր Դամ եկեղեցու մոտ տեղի ունեցած հարձակման մասին: