Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հակառակորդը ձեռնարկել է գրոհներ՝ հյուսիսային և հյուսիս արևելյան ուղղություններով. ՊԲ

806
Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ., 17:50
Հակառակորդը ձեռնարկել է գրոհներ՝ հյուսիսային և հյուսիս արևելյան ուղղություններով. ՊԲ

Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են:

Հակառակորդը զրահատանկային ստորաբաժանումների ներգրավմամբ ձեռնարկել է գրոհներ հյուսիսային և հյուսիս արևելյան ուղղություններով: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ մարտ են վարում՝ հուժկու հարվածներ հասցնելով հակառակորդի հարձակվող ստորաբաժանումներին: Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ: Հակառակորդի մյուս կորուստների թիվը ճշտվում է: