Նավալնին Գերմանիայում կմնա մինչև լիակատար ապաքինումը
973
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 17:25
![]() Հայտնի է դարձել, որ հիվանդությունից հետո ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մտադիր է շարունակել ապաքինումը Գերմանիայի տարածքում: Նա մտադիր է մնալ Գերմանիայում այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել վերականգնման ամբողջ ընթացքը։ «Բնականաբար, Ալեքսեյի վերականգնման գործընթացը դեռ երկար կտևի։ Նա դեռ մնում է Գերմանիայում՝ վերականգնողական կուրս անցնելու համար։ Դա, ակնհայտորեն, մի քանի օրվա հարց չէ և, հավանաբար, նույնիսկ մի քանի շաբաթվա»,- ասել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ Հիշեցնենք, որ նախօրեին Ալեքսեյ Նավալնիին դուրս են գրել Բեռլինի «Շարիտե» կլինիկայից։ Բժիշկները նրան նշանակել են ֆիզիոթերապիայի կուրս, որից հետո հիվանդին կարող են տեղափոխել վերականգնողական կենտրոն։ |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
