Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը չկայացավ

810
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 12:15
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը չկայացավ

Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը: Թեպետ պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն, ըստ նախնական վարկածի, այսօրվա դատական նիստը չի կայացել, քանի որ պատշաճ ծանուցված չլինելու պատճառով պաշտպանական կողմը չի ներկայացել դատարան: