«Ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել». Արարատ Միրզոյան
![]() «Պարոն Միրզոյան դուք որպես Աժ պատգամավոր, 2017-18թթ հնարավորություն ենք ունեցել այս դահլիճ բերելու հրավառ նյութեր և իրականացնել ակցիա. հիմա ինչո՞ւ ես չեմ կարող իմ պաստառը բերել դահլիճ: Խնդրում եմ ինձ բացատրել, ես ինչո՞վ կարող եմ խանգարել, եթե իմ անմեղ պաստառը, որը ո՛չ ծակող գործիք է, ո՛չ հրավառ նյութ է, չեմ կարող ներս բերել և ինձ մոտ փակցնել: Խնդրում եմ, հիմա հրահանգել ձեր աշխատակցին, որ ինձ թույլ տա այդ պաստառը փակցնել ինձ մոտ, հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ դուք բոլոր ձևերով ուզում եք խեղդել մեր բոլոր ակցիաները»,- այսօր ԱԺ նիստին դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Արձագանքելով Սամսոնյանին Միրզոյանն ասաց. «Ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծո սիրուն, ինչ ակցիա ուզում եք արեք...ինչ վերաբերում է իմ հրավառությանը, անկեղծ ասած՝ մենք հեղափոխություն էինք անում, ու էդպես ստացվեց»: Տեղեկացնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը փորձել են «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառ տանել ԱԺ նիստերի դահլիճ, ինչը կանխվել է անվտանգության ծառայողների կողմից: ![]() |

«ՔՊ-ի «արժեհամակարգում» մարդն առ ոչինչ է․ 3 նախարարն էլ ունեն 0 պատասխանատվություն»․ Արեգ Սավգուլյան
917:24
«Ինչի համար երդվել եք, տապալել եք․ գնում եք նույնը երդվելո՞ւ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
2217:18
«Եթե ՔՊ-ն ասում է, որ մենք չենք կարող խորհրդարանում իրենց նեղություն տալ՝ ինչո՞ւ են այդքան խառնվել»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
5017:12
«Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը»․ Րաֆֆի Հովհաննիսյան
5517:00
«Օրտեգան հանել է դիմակը, իսկ Փաշինյանի համակարգին այն դեռ անհրաժեշտ է»․ Դավիթ Անանյան
6216:54
«Ընտրություններից հետո ընդդիմությունը պետք է պատասխաներ 2 հարցի»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
7616:42

