Ճանապարհի վճար կսահմանվի հաշվառված և չհաշվառված միջպետական բեռնափոխադրողների համար
![]() «Հայաստանի Հանրապետությունում գրանցված և չգրանցված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող անհատ ձեռներեցների, ինչպես նաև ընկերությունների համար նախատեսվում է սահմանել հավասար պայմաններով ճանապարհային վճար»,-այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Վճարի չափը կազմելու է 50 դրամ՝ 1 կիլոմետրի դիմաց: Արմեն Սիմոնյանն ասել է, որ օրենքը չի կիրառվելու բոլոր մեքենաների դեպքում: «2017 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի հետ կնքել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի կետերից մեկը վերաբերում է ճանապարհային հարկերին ու վճարներին»,-ասել է Արմեն Սիմոնյանը նշելով, որ Հայաստանն ունեցել է որոշակի ընտրություն, թե ինչ է սահմանելու՝ ճանապարհային վճա՞ր, թե՞ հարկ: Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել սահմանել ճանապարհային վճար: Սիմոնյանն ընդգծել է, որ նախագիծը վերաբերում է բեռներ տեղափոխողներին: «Այժմ դասակարգման հարցը քննարկվում է նաև ըստ սռնիների, քանի որ կան բեռնատարներ, որոնք աշխատում են 3, 4 կամ 6 սռնիով»,- ասել է Սիմոնյանը: Նախարարության կողմից առաջարկվող նախագծի ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2021 թվականից: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
