«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների պաշտպան
![]() Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրների ձերբակալման 72 ժամը: 2 օրվա ինտենսիվ քննչական գործողություններից հետո գիշերը մեղադրանք է առաջադրվել Մալաքյան եղբայրներին: Մեղադրանքի էությունն այն է, որ Մալաքյան եղբայրները, իբր, բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, հետո կատարել են խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչներին, այնուհետև ծեծել են օգնության ժամանած՝ ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցներին /փաստորեն՝ իրավապահ մարմիններից գրեթե բոլորի ներկայացուցիչներին/: Հիմա կհրապարակեմ Մալաքյան եղբայրների լուսանկարներից մի քանիսը, ու դուք ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկողներն ու ովքեր՝ ծեծի ենթարկվածները: Ու այսքանից հետո նախաքննական մարմինը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել մի ընտանիքից երկու եղբայրներին կալանավորելու համար: ![]() ![]() |

Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենա է գլորվել ձորը. ԵԿՄ-ի անդամը մահացել է
16501:18
Վարշավայում խոշոր հրդեհ է բռնկվել Ford-ի ավտոսրահում (լուսանկար, տեսանյութ)
320Երեկ, 16:46
Եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը
175Երեկ, 16:12
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել (տեսանյութ)
297Երեկ, 15:16
«ԱՄՆ-ն Իրանի դեմ B-1 ռազմավարական ռմբակոծիչ է կիրառել»․ #Axios
328Երեկ, 09:58
Իտալացի սպորտային լրագրողին դաժանաբար սպանել են
43522.07.2026, 23:38


