Մեկ ամսվա ընթացքում Հայաստանում բենզինի գինը բարձրացել է 3.9%-ով․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, Հայաստանում բենզինի գինը բարձրացել է 3.9 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը՝ 3.6 տոկոսով: Այսօր հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն արժե 340 դրամ, իսկ պրեմիումը՝ 360 դրամ, մինչդեռ հուլիսին ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում էր լիտրը 300 դրամով: Օրաթերթը դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով և հետաքրքրվել՝ հիմնավո՞ր է արդյոք բենզինի գնի բարձրացումը: Հանձնաժողովից փոխանցել են, որ իրենք մշտապես հետևում են բենզինի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին: ՏՄՊՊՀ-ից նաև տեղեկացրել են, որ եթե արձանագրվեն շեղումներ, ապա հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով վարչական վարույթ կհարուցի, և հստակ գնահատականներ կտրվեն տնտեսվարողների գործունեությանը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
