Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

Մինսկում ձերբակալվել են բողոքի ցույցերի համակարգողները

1044
Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 11:30
Մինսկում ձերբակալվել են բողոքի ցույցերի համակարգողները

Բողոքի ցույցերի համակարգողները ձերբակալվել են Մինսկում, գրում է БЕЛТА-ն։ Նրանցից մեկն ուղղորդել է իր գործընկերների գործողությունները հյուրանոցից:

Գործակալությունը հայտնում է, որ ձերբակալվածներից մեկը քաղաքի հյուրանոցի 17-րդ հարկում սենյակ է ամրագրել: Նշվում է, որ ձերբակալվածը վերահսկել է երեք ենթակաների գործողությունները, որոնք, իրենց հերթին, ուղղորդել են հարյուրավոր ցուցարարների։

Անցած գիշեր Բելառուսի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Մինսկում, ոստիկանությունը և ՕՄՈՆ-ը փողոցներից անցորդների է ձերբակալել: Պայթյունի ձայներ են հնչել Մինսկի Կամենենայա Գորկա միկրոշրջանում, և հաղորդվել է ձայնալուսային նռնակների կիրառման մասին: Բացի այդ, իրավապահներն օգտագործել են ռետինե փամփուշտներ: